Ըստ օպերատիվ տեղեկությունների, ադրբեջանցիներն Ադրբեջանի բարձրագույն իշխանության թողտվությամբ սկսել են վայրենաբար ոչնչացնել Արծվաշենի լճի ֆաունան:
Խոսում են տասնյակ հազարավոր ձկների լճից դուրսբերման, տեղափոխման և սպանդի մասին:
Ասում են, որ ժամանակին ձկներով հարուստ Արծվաշենի լճում գրեթե ձուկ չի մնացել:
Ակամա մտաբերեցի ադրբեջանցի «բնապահպաններին», որոնք «մտահոգված էին» Արցախում «բնապահպանական աղետով» և փակել էին Լաչինի միջանցքը:
Ակամա հիշեցի Ալիևին և Էրդողանին, որոնք «բնապահպանական» նկատառումներից պարբերաբար պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը և չշահագործել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում գտնվող հանքավայրերը:
Եվ, ո՞վ գիտի, միգուցե շատ շուտով պաշտոնական Բաքուն կամ Անկարան, ելնելով բացառապես «բնապահպանական նկատառումներից», պահանջի դադարեցնել Սևանից սիգի և իշխանի որսը:
Չգիտեմ, թե վերջն ինչ կլինի, սակայն այսօր ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենում բնապահպանական աղետ է` ադրբեջանցիները ոչնչացնում են Արծվաշենի լճի ֆաունան:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ